Sirusho - Անկանոն (Ankanon)

Իրարից շատ տարբեր
Բայց ցավոք ոչ անտարբեր:
"Ես"-ը քո ու "ես"-ը իմ
Չդարձան մեկ:
Խոսքը իմ կորցրեց իմաստ ու դարձավ բառեր
Խոսքը իմ կորցրեց իմաստ
Հակասեց մտքիս ու դարձավ զոհ զգացմունքներիս:


Կամ քեզ է լավ կամ ինձ է լավ
Ու չի լինում, որ մեզ համար
Լինի մի որոշում հարմար:
Ու ինչ էլ, որ ես անեմ
Քեզ համար բաժակը կիսատ է միշտ:
Մեկ երկրի հակառակ կողմեր
Քեզ մոտ արև, ինձ մոտ գիշեր:
Երբ կդադարենք մենք հակասել
Ու կգտնենք եզրեր:
Անկանոն մտքեր
Անկանոն դեպքեր
Անկանոն ենք ես ու դու՝
Անկանոն ենք մենք
Անկանոն մի սեր, որ մենք ենք հորինել
Անկանոն ու անհստակ է կյանքը մեր դարձել:

Comments

  • ×